Հունգարիայի նախագահ Կատալինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
Դրա հետ կապված գրառումը հայտնվել է նաև նրա Facebook-ի օգտահաշվում:
«2022-ը պատերազմի տարի էր, իսկ 2023-ը պետք է լինի խաղաղության տարի. Այս մասին այսօր խոսել եմ Կիևում, ուր ժամանել եմ Ուկրաինայի նախագահի հրավերով Լեհաստանի, Բելգիայի և Լիտվայի վարչապետների հետ միասին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Նոյեմբերի 26-ին Նովակը այցով Կիև է եկել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հրավերով, ինչի մասին նա նախապես հայտարարել էր։ Այս կապակցությամբ նրա Twitter-ի էջում հրապարակվել է Զելենսկու, նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, ինչպես նաև Լիտվայի, Բելգիայի, Լեհաստանի և Ուկրաինայի վարչապետների հետ հանդիպման լուսանկարը։