fbpx
Աշխարհ

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Համզաևը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական արտադրության ապրանքները՝ որպես պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերի։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը այս մասին պատգամավորն ասել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևերի հարցով Միլի մեջլիսի հայտարարության քննարկման ժամանակ։

Համզաևի խոսքով՝ «ժամանակին ֆրանսիացի պատգամավորներն ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանում անցկացվող փառատոնների, լավ ժամանակ են անցկացրել այստեղ»: Սակայն այժմ Ադրբեջանը, նշել է պատգամավորը «բախվել է ֆրանսիական քաղաքական էլիտայի կողմնակալ և անարդար որոշմանը»։

Համզաևը կոչ է արել վերանայել հարաբերությունները Փարիզի հետ, որպեսզի ապագայում կրկին չառերեսվեն նման երախտամոռության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ