fbpx
Աշխարհ

Կոնգրեսի հանձնաժողովն արդարադատության նախարարությանը խորհուրդ է տվել արգելել Թրամփին զբաղեցնելու նախագահի պաշտոնը

2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը և դրանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը հետաքննող Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը հրապարակել է իր վերջնական զեկույցը՝ ավարտելով մեկուկես տարվա հետաքննությունը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

CNN-ը նշում է, որ առաջարկություններից մեկով նախատեսվում է արգելել Թրամփին զբաղեցնելու նախագահի պաշտոնը։ Ինչպես հաղորդվում է, Թրամփն արդեն հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Լրատվամիջոցները նշում են, որ հանձնաժողովի առաջարկությունները խորհրդանշական են և չունեն իրավական նշանակություն, ուստի արդարադատության նախարարությունը պարտավոր չէ դրանք կատարել։

Հանձնաժողովի պատրաստած 845 էջանոց զեկույցը հիմնված է հազարից ավելի վկաների հարցումների, հավաքագրված փաստաթղթերի, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսային ձայնագրությունների վրա, հաղորդում է CNN-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ