fbpx
Սպորտ

Տոտենհեմն ու Աթլետիկոյին հետաքրքրված են դե Վրեյի ծառայություններով

«Աթլետիկոն» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Ինտերի» պտպան Ստեֆան դե Վրեյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Voetbal International-ը։

Դե Վրեյի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ «Աթլետիկոն» և «Տոտենհեմը» ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել ազատ խաղացողի կարգավիճակում։

30-ամյա դե Վրեյը 2018 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն Իտալիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ