Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Ա. Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:
Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին: