Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին են վկայում երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալները։
Հաղորդվում է, որ ցնցումներ են գրանցվել շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, ճապոնական Հոկայդո կղզու հարավ-արևելքում։ Օջախը գտնվում էր 60 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի պատճառած վնասների, ինչպես նաև զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։