Ալիևն ու Էրդողանը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան փոխայցեր կատարել առանց անձնագրի

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ», – հաղորդում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ