fbpx
Աշխարհ

Մոսկվայում ԼՂ հարցով բանակցությունները մեր ուշադրության կենտրոնում են. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվայում ընթացող ԼՂ հարցով բանակցություններն իրենց ուշադրության կենտրոնում են: Այդ հարցը շարունակում է մնալ առաջնային: Նա հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում, ապա՝ Բրյուսելում, և Սպիտակ տունն աջակցում է բանակցությունների շարունակմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ երկու կողմերը համագործակցեն, որպեսզի համաձայնության գան չլուծված հարցերի շուրջ:

Լրագրողի այն հարցին, թե ինչու Կոնգրեսում չի հաստատվում Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը, երբ նախագահի նշանակումից արդեն մեկ տարի է անցել, Միլլերը պատասխանել է, որ իրենք ամեն ինչ անում են բոլոր թեկնածուների արագ հաստատման համար: Միաժամանակ նա լրագրողին խորհուրդ է տվել խնդրի վերաբերյալ հարցերն ուղղել Կոնգրեսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ