Արսենալն ավելի քան 100 մլն ֆունտ է առաջարկել Դեկլան Ռայսի համար:
«Զինագործները» պատրաստ են խաղացողի համար վճարել 105 միլիոն ֆունտ՝ ներառյալ բոնուսները:
«Արսենալի» վերջին առաջարկը ներառում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ բազային վճարում և ևս 5 միլիոն ֆունտ բոնուսների տեսքով:
Եթե տրանսֆերը կայանա, ապա գործարքի գումարը ռեկորդային կլինի բրիտանացի ֆուտբոլիստի համար։
Մինչ այժմ ամենաթանկ անգլիական տրանսֆերը Ջեկ Գրիլիշի 100 միլիոն ֆունտ ստեռլինգով «Ասթոն Վիլա»-ից «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունն է:
Դեկլան Ռայսին նույնպես հավակնում է «Մանչեսթեր Սիթին», սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վեսթ Հեմը» մերժել էր «Քաղաքացիների» 80 միլիոն ֆունտ ստերլինգ գումարած 10 միլիոն ֆունտ բոնուսային առաջարկը:
Անցած մրցաշրջանում Ռայսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։