fbpx
Տնտեսություն

Volkswagen-ի ռազմավարության բաժնի ղեկավարն Audi-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել

Հինգշաբթի Audi-ն Volkswagen-ի ռազմավարության ղեկավարին նշանակել է որպես իր նոր գործադիր տնօրեն, քանի որ շքեղ մեքենաների արտադրողն իր էլեկտրաֆիկացման գործընթացում ձգտում է հասնել մրցակիցներին, այդ թվում՝ Չինաստանում՝ աշխարհի ամենամեծ ավտոշուկայում, հաղորդում է Reuters-ը:

Գերնոտ Դելները, ով կփոխարինի Մարկուս Դյուզմանին, գործադիր տնօրեն կդառնա սեպտեմբերից, ավտոարտադրողի վերահսկիչ խորհրդի որոշումից հետո հայտարարել է Audi-ն:

«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է այս նոր դերը ստանձնելը: Audi-ն հարուստ պատմություն ունեցող ֆանտաստիկ ընկերություն է», – ասել է Դոլները, ով 2021 թվականից ղեկավարում է Volkswagen-ի ռազմավարության բաժինը, – «Ես անհամբեր սպասում եմ Audi-ի ողջ թիմի հետ կերտելու ընկերության ապագան»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ