«Բարսելոնան» փակել է Վիտոր Ռոկեի տրանսֆերը
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Mundo Deportivo-ի՝ գործարքը կկազմի 35+10 մլն եվրո։ Ռոկեն պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը՝ 1 մլրդ եվրո ազատման կետով։ Բրազիլացին «Բարսելոնային» կմիանա հունվարին:
Հարկ է նշել, որ «Ատլետիկո Պարանաենսեն» գործարքի մեջ ներառել է ակումբին տրվող բոնուսները՝ 18-ամյա խաղացողին «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում հայտնվելու և այս մրցանակը շահելու համար:
Հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: