Կանադայի Upper Canada Animal Hospital անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները նշել են վեց ապրանքներ, որոնք վտանգավոր են շների կյանքի և առողջության համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ անասնաբույժների՝ սոխն ու սխտորը գլխավորում են շների համար ամենավնասակար մթերքների ցանկը, քանի որ դրանք շատերի համար թունավոր են։ Այս բույսերը ոչնչացնում են կենդանու արյան կարմիր բջիջները, ինչը կարող է հանգեցնել անեմիայի, որովայնի ցավի, սրտխառնոցի, փսխման և փորլուծության։
Մեկ այլ վտանգավոր ապրանք է ավոկադոն: Պերսինը` ավոկադոյի մեջ հայտնաբերված նյութը, թունավոր է շների համար: Իսկ մրգի մեջ ճարպի բարձր պարունակությունը կարող է հրահրել ընտանի կենդանու մեջ պանկրեատիտի զարգացումը:
Անասնաբույժները նաև խորհուրդ են տվել տերերին դադարեցնել շներին կերակրել բոլոր սորտերի խաղողով: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ խաղող է վնասակար շների համար, սակայն այն կարող է առաջացնել փսխում, փորլուծություն, որովայնի ցավ և նույնիսկ երիկամային անբավարարություն։