Նեյմարը ցանկություն է հայտնել մնալ ՊՍԺ-ում՝ չնայած երկրպագուների հետ հարաբերություններում առկա խնդիրներին։
Հիշեցնենք, որ մայիսին ՊՍԺ-ի ուլտրաները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով վաճառել Նեյմարին: Երկրպագուներից ոմանք բրազիլացու տուն են եկել ակումբից հեռանալու կոչերով։
«Հույս ունեմ, որ կմնամ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում: Ես պայմանագիր ունեմ, և ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։
Նույնիսկ եթե երկրպագուների և խաղացողի հարաբերությունները լավագույնը չլինեն, ես կլինեմ այստեղ՝ ուզենան ինձ, թե չուզենան»,- ասել է հարձակվողը Caze TV-ին տված հարցազրույցում։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)