Երթուղի են դուրս գալիս նաև կին վարորդներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես, տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից կսպասարկի նաև կին վարորդ: Անժելա Պողոսյանը նոր է միացել «Էլեկտրատրանսպորտ» ընկերության թիմին:
«Աշխատանքը պատասխանատու է, քաղաքին ու բնակիչներին ծառայելը՝ հաճելի պարտականություն: Առաջիկայում, ի դեպ, տրոլեյբուսային երթուղիներում աշխատող կին վարորդների թիվը կավելանա»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: