fbpx
Աշխարհ

Ադրբեջանցիները թիրախավորել են Սնուփ Դոգի էջը

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերից մեկը՝ ռեփեր Սնուփ Դոգը, ում մենահամերգը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ինչպես հայտնի է, «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում հայ երկրպագուներին ոգևորող գրառման մեջ հիշատակել էր ԼՂ-ի մասին:

Այս գրառումից անմիջապես հետո, ինչպես և կանխատեսվում էր, շուրջ 80 միլիոն հետևորդ ունեցող աստղի էջը ադրբեջանական օգտահաշիվները թիրախավորել և զանգվածային հարձակումների են ենթարկել:

Ենթադրելի է, որ ադրբեջանցիներին հատկապես բարկացրել է այն, որ համաշխարհային աստղի համերգը մեկնարկելու է ղարաբաղցի ռեփեր Լյոկայի կատարումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ