ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։
Նյու-Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Դեռևս պարզ չէ՝ Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենա՞ն:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ ԱՄՆ-ում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում, որի արդյունքներով հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։