fbpx
Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված անձանց շուրջ 75 տոկոսը մարզերում է հաստատվել

Վերջին 1 օրվա ընթացքում ԼՂ-ից նոր ժամանածներ չկան, բռնի տեղահանվածների թիվը փոփոխության չի ենթարկվել:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ ժամանածների շուրջ 75 տոկոսը մարզերում է հաստատվել:

Ըստ այդմ՝ Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5 հազար 444 անձ, Վայոց ձորում՝ 2 հազար 134, Գեղարքունիքում՝ 5 հազար 125, Արարատում՝ 18 հազար 212, Կոտայքում՝ 21 հազար 593, Արագածոտնում՝ 3 հազար 967, Արմավիրում՝ 8 հազար 044, Լոռիում՝ 4 հազար 107, Շիրակում՝ 3 հազար 707, Տավուշում՝ 3 հազար 139, ընդհանուր առմամբ՝ 75 հազար 472 անձ:

Նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ