Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հակաահաբեկչական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ՝ ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների։
«Իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «Երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Տասնյակ իսրայելական կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի թիրախներին անկլավում:
Վաղ առավոտյան արմատականները Գազայի հատվածից հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկրի հարավային և կենտրոնական հատվածներում, այդ թվում՝ Թել Ավիվում, հնչել են հրետակոծության մասին նախազգուշացնող ազդանշաններ։
Քաղաքում լսվում էին հակաօդային պաշտպանության գործողությունները։ Բացի այդ, հաղորդվում է, որ Գազայի հատվածից գրոհայինները ներթափանցել են սահմանային շրջաններ։