fbpx
Աշխարհ

Ռուսաստանը սկսել է բնական գազ մատակարարել Ուզբեկստան

Ուզբեկստանի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը, Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիսավոր արարողության ժամանակ սկսել են Ղազախստանի տարածքով Ուզբեկստան ռուսական գազի մատակարարումները, հայտնում է Podrobno.uz-ը։

«Այս նախագծի իրականացումն ակնհայտ օգուտներ կունենա բոլոր երեք պետությունների համար։ Ուզբեկստանը կստանա էներգիայի մատակարարման լրացուցիչ աղբյուր, որը կապահովի տնային տնտեսություններին և սոցիալապես նշանակալի օբյեկտներին ջերմության և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Ղազախստանը կկարողանա լուծել իր հյուսիսային և արևելյան շրջանների գազիֆիկացման հարցը, «Գազպրոմն» արդեն աշխատում է գազի մատակարարման համապատասխան երթուղիների և պարամետրերի վրա»,- արարողության ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա նաև հավելել է, որ այս նախագծով Ռուսաստանը հաստատում է բնական գազի հուսալի մատակարարի՝ իր կարգավիճակը։

«Մենք բաց ենք հետագա համագործակցության համար, կձգտենք բավարարել մեր բոլոր ղազախ ու ուզբեկ ընկերների, գործընկերների և այլ շահագրգիռ սպառողների կարիքներն այս տեսակի վառելիքով»,- ասել է ՌԴ նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ