fbpx
Աշխարհ

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ մեկնարկել է Միության արտգործնախարարների հանդիպումը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդի օրակարգում են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունները»։

Նիստին ընդառաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում զարգացումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ավելի են կարևորվում:
«Հարկավոր է խաղաղ կարգավորման հասնել, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց սահմաններում ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում»,- նշել է Բերբոքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ