Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Էրլինգ Հոլանդով։
Ինչպես հաղորդում է As-ը, մադրիդյան ակումբը չի ծրագրում հնարավոր տրանսֆերների շուրջ բանակցություններ վարել մինչև մրցաշրջանի վերջին հատվածը։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» հետևում է մի քանի խաղացողների. նորվեգացի հարձակվողը նրանց ցուցակում է:
Նշվում է, որ հարձակվողի ներկայացուցիչ Ռաֆայելա Պիմենտան ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի «Բրագայի» դեմ «Ռեալի» հանդիպմանը, թեև խաղադաշտում նրա գործակալության հետ պայմանագիր կնքած խաղացողներ չեն եղել։
«Ռեալի» ղեկավարության և Մինո Ռայոլայի հարաբերությունները լավ չէին, սակայն Պիմենտայի օրոք իրավիճակը կայունացել է։
Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ներառում է 200 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ: Այն ուժի մեջ կմտնի հաջորդ ամռանը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 11 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։