fbpx
Աշխարհ

Սթոլթենբերգը վստահ է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ [ՆԱՏՕ-Ուկրաինա] հանդիպման ժամանակ մենք կպայմանավորվենք ուկրաինացիներին ուղղված առաջարկությունների շուրջ, քանի որ մենք շարունակում ենք աջակցել Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Այնուամենայնիվ, բոլոր դաշնակիցները համաձայն են, որ լիիրավ անդամակցությունն անհնարին է մնում պատերազմի պայմաններում, նույնիսկ այն դեպքում, երբ ջանքերը շարունակվում են մերձեցնել Ուկրաինան և ՆԱՏՕ-ն»,- ասել է նա:

Այս ամիս Գերմանիան և Նիդեռլանդները խոստացել են 10 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային, հավելել է նա։ Ռումինիան ուսումնական կենտրոն է բացել ուկրաինացի F16 օդաչուների համար։ Դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ֆինլանդիան, լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք են ուղարկում Ուկրաինայի քաղաքները պաշտպանելու համար։

Սթոլթենբերգը նաև ասել է, որ Շվեդիայի առաջիկա անդամակցությունը ՆԱՏՕ-ին «մեզ բոլորիս ավելի ապահով կդարձնի» և կոչ է արել Թուրքիային և Հունգարիային ավարտել վավերացման գործընթացը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե իր համար այս պատերազմի ավարտի ինչ մեթոդներն են ընդունելի։ «Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինային և նրան հնարավորություն տալ հնարավորինս շատ հող ազատագրել, որպեսզի նա շահեկան վիճակում լինի, երբ կամ եթե սկսվեն բանակցությունները… Պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են։ Մենք ոչ մի նախանշան չենք տեսել, որ նախագահ Պուտինը խաղաղություն է ծրագրում, իրականում նա նոր պատերազմ է ծրագրում։ Մենք հաստատ գիտենք, որ որքան շատ ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային, այնքան ուժեղ կլինի նրա դիրքերը մարտի դաշտում և ուժեղ կլինի նրա դիրքերը պոտենցիալ բանակցային սեղանի շուրջ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ