fbpx
Գիտություն

Google-ը ներկայացրել է ChatGPT-ին գերազանցող արհեստական բանականության ծրագիր

Ամերիկյան Google ընկերությունն արհեստական բանականության չաթբոտերի մրցակցության ոլորտում լուրջ քայլ է արել՝ ներկայացնելով ChatGPT ծրագրի մրցակցին: Այն կոչվում է Gemini. Google-ի պնդմամբ՝ այն ամենահզոր արհեստական բանականության ծրագիրն է, գրում է Daily Mail-ը:

Gemini ChatGPT-ին գերազանցում է ճանաչողական թեստերի մեծ մասում: Google-ը պնդում է, որ Gemini-ն գերազանցում են GPT-4-ը կատարողականի 32 չափումներից 30-ում՝ ներառյալ տեքստի ստեղծումը, հարցերի պատասխանը, պատկերների ըմբռնումը և խելամիտ հիմնավորումը:

Բոտը կարող է օգտատերերին ասել, թե երբ և ինչպես պատրաստել ձվածեղ, առաջարկել թղթե ինքնաթիռի լավագույն դիզայնը կամ օգնել ֆուտբոլիստին բարելավել իր հմտությունները։ Բայց այն հատկապես հմուտ է մաթեմատիկայի և ֆիզիկայի մեջ, ինչը հույս է ներշնչում, որ ծրագիրը կարող է հանգեցնել գիտական բեկումների, որոնք կբարելավեն մարդկանց կյանքը:

Gemini «բազմամոդալ» է, ինչը նշանակում է, որ հասկանում է ոչ միայն տեքստը, այլև պատկերները, տեսանյութերը, ձայնը և ծածկագիրը՝ բոլորը միաժամանակ:

«Սա նշանակալից ձեռքբերում է անհեստական բանականության զարգացման բնագավառում և Google-ում մեզ համար նոր դարաշրջանի սկիզբ», – ասել է Google-ի արհեստական բանականության դուստր ձեռնարկության՝ DeepMind-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Դենիս Հասաբիսը, որի ընկերությունը ստեղծել է Gemini-ն:

«Gemini-ն Google-ի թիմերի, ներառյալ Google Research-ի մեր գործընկերների լայնածավալ համատեղ ջանքերի արդյունքն է: Այն ստեղծվել է ի սկզբանե բազմամոդալ լինելու համար, ինչը նշանակում է, որ այն կարող է ընդհանրացնել և անխափան հասկանալ, գործել և համատեղել տարբեր տեսակի տեղեկատվություն՝ ներառյալ տեքստը, ծածկագիրը, աուդիո, պատկերը և տեսանյութը», – հավելել է նա:

Gemini-ին չի փոխարինի Google մյուս չաթբոտին՝ Bard-ին, որը Google-ը թողարկել է մարտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ