fbpx
Հասարակություն

Լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. Երևանում հնարավոր է մառախուղ լինի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 12-ի և 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ