Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ գագաթնաժողովից առաջ առանձին հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ժամանակ նախատեսվում է քննարկել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։
Այս մասին հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նախագահ ֆոն դեր Լեյենը, կանցլեր Շոլցը, նախագահ Մակրոնը և վարչապետ Օրբանը առանձին հանդիպում կանցկացնեն ԵՄ գագաթնաժողովից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ և նպատակահարմար է գտնում Ուկրաինայից ստանալ իրեն արդեն հատկացված միջոցների ծախսերի մասին հաշվետվություն՝ նախքան նորերը ուղարկելը:
Բրյուսել ժամանելուց հետո Օրբանն ասել է, որ Հունգարիան երկարաժամկետ հեռանկարում կաջակցի Ուկրաինային, եթե ԵՀ-ն միջոցներ գտնի այս ծրագրի ֆինանսավորման համար «ԵՄ բյուջեից դուրս»: Նման համակարգը համայնքի անդամներին թույլ կտա լրացուցիչ մուծումներ չկատարել ընդհանուր բյուջե:
Դեկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունգարիայի համար 10,2 միլիարդ եվրո հատկացնելու մասին, որը պահվել էր Բուդապեշտի դեմ «օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի» հետ կապված պահանջների պատճառով: