fbpx
Աշխարհ

Պատերազմի ընթացքում Ռուսաստանը 7 հազար 400 հրթիռ է արձակել. Ուկրաինայի ԶՈւ

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաիա ներխուժելուց ի վեր Ռուսաստանը 7 հազար 400 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական կոմունիկացիաների վարչությունը:

Ըստ այդ նույն աղբյուրի՝ դրանց մեկ երրորդը C-300 և C-400 համակարգերի հրթիռներ են, մոտավորապես 900-ը՝ բալիստիկ «Իսկանդեր-Մ», իսկ «Կինժալ» հրթիռները կիրառվել են 48 անգամ։

Հրթիռներից բացի, ռուսական ուժերը Ուկրաինայի վրա նաև «Շահեդ» տիպի 3 հազար 700 անօդաչու հարվածային սարքեր են արձակել, որոնցից 2 հազար 900-ը ոչնչացվել են, հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ