Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: