Հունվարի 30-ին տրվել է Երևան քաղաքում 400 թեքահարթակի կառուցման համար նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմագրման հայտը։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Նշվեց՝ փաստաթղթերում քաղաքապետի հանձնարակականի հիման վրա հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, որոնք քննարկվել են, նախատեսվում են թեքահարթակի մոտցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ տեսողության խնդիր ունեցող հետիոտների համար։
Ըստ տեղանքի՝ դրանք կիրականացվեն միակողմ, երկողմ և եռակողմ մոտեցումներով։