ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական այցով գտնվում է Ֆրանսիայում։
Երկու դաշնակիցները ձգտում են ցուցադրել իրենց գործընկերությունը գլոբալ անվտանգության հարցերում եւ հաղթահարել լարվածությունն առեւտրում, գրել է PA Media-ն։
Պետական այցն սկսվելու է ողջույնի արարողությամբ Հաղթանակի կամարի մոտ եւ զորահանդեսով Ելիսեյան պալատի առջեւ, որտեղ նրանք կանցկացնեն պաշտոնական հանդիպումները եւ հանդես կգան հրապարակային հայտարարություններով։
Ավելի ուշ Մակրոնը պալատում պետական ընթրիք կտա Բայդենի եւ նրա տիկնոջ՝ Ջիլի համար։
Հինգշաբթի Բայդենը եւ Մակրոնը մասնակցել են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակին նվիրված արարողություններին։
Հաջորդ օրը նրանք առանձին-առանձին հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։