fbpx
Սպորտ

Հայտնի է՝ որը կլինի Մեսսիի վերջին ակումբը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ ամերիկյան ակումբը վերջինն է լինելու իր կարիերայում։

«Այո, «Ինտեր Մայամին» կլինի իմ վերջին ակումբը։ Սա իմ վերջին ակումբն է այսօր։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, և դա ինձ շատ ավելի է դուր գալիս, քանի որ հասկանում եմ, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի ամռանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ