fbpx
Քաղաքականություն

Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը

Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ ամերիկացի պաշտոնյան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին», – նշում է ԱՄՆ դեսպանատունը։

Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ