Նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքները նախատեսված են ավարտել հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան՝ ընդգծելով, որ աշխատում են նոր ավտոբուսներն ավելի շուտ լինեն Երևանում։
Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»:
Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»։
Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստել են նախագիծը։