Ferrari-ն կոլեկցիոներներին հրավիրել է LaFerrari-ի իրավահաջորդի պրեմիերային: Ապրանքանիշի ընտրյալ հաճախորդներից մեկը սոցիալական ցանցերում տեղադրել է կարմիր տուփ՝ ապագա կուպեի էսքիզով։ Հրավերն ավանդական է Ferrari-ի համար. գնորդները հրավիրվում են անձամբ մասնավոր շնորհանդեսների՝ ցուցադրելով ապագա նոր արտադրանքի թիզերը: Միևնույն ժամանակ, ֆոտոլրտեսները Մարանելոյում բռնել են նմանատիպ ուրվագիծ ունեցող նախնական արտադրության հիպերքարը, այսինքն՝ այս անգամ խոսքը ճանապարհային մոդելի մասին է։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)