fbpx
Աշխարհ

Ռազմական գործողությունները կարող են սրվել. Իսրայելի ԱԳ նախարար

Լիբանանի հետ սահմանին շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունները կարող են սրվել, եթե զինված արմատականները չնահանջեն Լիտանի գետի սահմանային գոտուց:

Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:

«Մենք (Իսրայելը) չենք ընդունի «լռություն լռության դիմաց» բանաձևը Լիբանանի հետ սահմանի տարածքում։ Մենք ունենք մոտ 70 հազար մարդ, որոնք տարհանվել են հյուսիսից, ևևչենք կարողանում նրանց հետ բերել»,-ասել է նա։

Միաժամանակ, Իսրայելի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի հնարավոր կնքումը կարող է նպաստել լարվածության թուլացմանը ողջ տարածաշրջանում։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գտնվում են բարձր պատրաստվածությանմակարդակում և ունակ են ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել Լիբանանի թիրախներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ