«Ինտերը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը 4 տարվա պայմանագիր կկնքեն։
Նոր պայմանագրով ֆուտբոլիստը կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ։
Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց կոնկրետ առաջարկ չի եղել տրանսֆերի վերաբերյալ: