Իր երդմնակալության ժամանակ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ լարվածությունը կարգավորելու համար։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, նա կոչ է արել Արեւմուտքին կառուցել հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ հավասարության վրա։
Իրանի նախագահը նաև կոչ է արել հաշվի առնել Իրանի դերն աշխարհում։