Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Դրա մասին ասվում է Politico հրապարակման մեջ։
Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Այս հանդիպումների մասին ավելի վաղ չի հաղորդվել, և Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների մակարդակով հանդիպելուց հրաժարվելու մեջ:
Միշելը միաժամանակ ուղերձ է հղել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով որոշ հարցերի, մասնավորապես սահմանների սահմանազատման շուրջ:
Սակայն ամիսներ տևած դիվանագիտական փակուղուց հետո Բրյուսելում հիասթափությունն աճում է, երբ երկար սպասված համաձայնությունն այդպես էլ իրականություն չդարձավ:
Հակառակ Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն չգտան։
«Օրվա վերջում երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և համաձայնության գան, քանի որ նախագահ Միշելն արել է ամեն ինչ ԵՄ-ի՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար», – Politico-ին ասել է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Հանդիպումները Մեծ Բրիտանիայում անցկացվել են միայն ինը ամիս անց, ինչ Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց՝ Լեռնային Ղարաբաղի շրջանը հետ գրավելու նպատակով։
Դա տեղի ունեցավ Միշելի գլխավորած ամիսներ շարունակվող բանակցություններից հետո և ի հեճուկս Արևմուտքի զգուշացումներին, որ խաղաղություն բերել տարածաշրջանին կարող է միայն դիվանագիտական լուծումը:
Ներկա պահին լարվածությունը կրկին աճում է, և անցյալ շաբաթ Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրեց երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ կատարելու» մեջ և սպառնաց «անհրաժեշտ պատասխան միջոցներ՝ ձեռնարկել և գործի դնել բոլոր միջոցները ինքնապաշտպանության համար»։ Հայաստանն հայտարարել է, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանը միաժամանակ քննադատել է ԵՄ երկրների, մասնավորապես Ֆրանսիայի՝ Երևանին տրամադրած ռազմական աջակցությունը՝ փորձելով ուժերի հավասարակշռություն ստեղծել երկու պատմական հակառակորդների միջև։
Եվ ԵՄ խորհուրդը հուլիսի 22-ին որոշեց 10 միլիոն եվրոյի չափով առաջին օգնությունը տրամադրել Հայաստանի Զինված ուժերին։