Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի կունենա Երուսաղեմի վարչապետի նստավայրում առավոտյան ժամը 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։