Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Մաքսիմո Պերոնին տեղափոխվել է իտալական «Կոմո»։
Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է տեղափոխվել Ա Սերիայի ակումբ։
Մաքսիմոն անգլիական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականին «Վելես Սարսֆիլդից»՝ 11 մլն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել է իսպանական «Լաս Պալմասի» կազմում։