Ֆրանսիայում ձախերի կողմնակիցների զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները դեմ են նոր վարչապետի՝ Միշել Բարնիեի նշանակմանը:
Ակցիայի մասնակիցները Մակրոնին մեղադրում են «ընտրությունների գողության» մեջ, քանի որ նա մերժել է «Նոր ժողովրդական ճակատ»-ի ծրագիրը, չնայած այն հանգամանքին, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանում ավելի շատ մանդատ են ստացել, քան նախագահական դաշինքը և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը։