«Բարսելոնան» վստահ է, որ շուտով կկարողանա նոր պայմանագիր կնքել թիմի իսպանացի կիսապաշտպան Պեդրիի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի հաղորդմամաբ՝ երկու կողմերն էլ վստահ են նոր պայմանագիր կնքելու հարցում։ Նշվում է, որ Պեդրին շատ գոհ է «Բարսելոնայում» ունեցած իր կարգավիճակից այն բանից հետո, երբ թիմը գլխավորեց Հանս-Դիտեր Ֆլիկը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պեդրին խնդիրներ է ունեցել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Պեդրին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։