fbpx
Սպորտ

Լիվերպուլը փոխարինող է գտել Սալահին

«Լիվերպուլի» ղեկավարությունը արդեն մտածում է եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին փոխարինող գտնելու մասին, որը ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական գրանդը հետաքրքրված է գերմանացի վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մյունխենի «Բավարիային»:

Մերսիսայդցիների համար այս տարբերակը ամենանախընտրելին է։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։ Լերոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Սանեն 2020 թվականից պաշտպանում է մյունխենյան գրանդի գույները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ