fbpx
Աշխարհ

Իրանը կամիկաձե ԱԹՍ-ի նորագույն տարբերակ է ցուցադրել

Թեհրանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է իր կամիկաձե անօդաչու թռչող սարքի նորագույն տարբերակը:

IRIB պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Shahed 136-B անօդաչու թռչող սարքի թռիչքի հեռահարությունը 4 հազար կիլոմետր է։

Իրանը պնդում է, որ վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մեծ հաջողություններ է գրանցել:

Տարբեր լրատվամիջոցներ, երկրներ և կառույցներ պնդում են, որ այդ սարքերը առանցքային դեր են խաղում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման գործում։ Թեհրանը կտրականապես հերքում է Մոսկվային զենք մատակարարելու մեղադրանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ