fbpx
Աշխարհ

Լիբանանում զոհերի և վիրավորների թիվն աճում է

Լիբանանի հարավում և արևելքում բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարությանը կից առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։

«Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558 -ի՝ ներառյալ 50 երեխա և 94 կին», – ասել է Աբյադը:

Վիրավորների թիվը հասել է 1835-ի։

Նշենք, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել էր 492 մարդ: Ինչպես նշում է The Guardian–ը, 1975–1990 թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր սա զոհերի օրական ամենամեծ թիվն է: Իսրայելը հայտարարում է, որ «Հզբոլլահի» հետ հակամարտության սրման ընթացքում խոցել է 1300 թիրախ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ