fbpx
Մշակույթ

Ջոնի Դեփը պատմել է իր նոր ֆիլմի մասին

Ջոնի Դեփը բացատրել է, թե ինչու է որոշել զբաղեցնել ռեժիսորի աթոռը նոր նախագծում։

Ռեժիսոր Դեփի «Մոդի. երեք օր խելագարության թևերի վրա» ֆիլմը, որում Ռիկարդո Սկամարսիոն մարմնավորում է նկարիչ Ամեդեո Մոդիլիանիին, համաշխարհային էկրան է բարձրացել սեպտեմբերի 24-ին՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնում։ Variety-ին տված հարցազրույցում 61-ամյա Դեփը և նրա պրոդյուսերները խոսել են պատմական ֆիլմի ստեղծման և այն մասին, թե ինչու է Դեփը տարվել այդ թեմայով:

«Մոդիլիանին, իհարկե, բոլոր ժամանակների մեծագույն ժամանակակից արվեստագետներից էր: Բայց նա նաև ներկայացնում էր մի դարաշրջան և տեսակետ, երբ դեռ կային նոր հնարավորություններ։ Նրա տեսլականը հիացնում է ինձ»,- ասել է Դեփը։

«Նա համառորեն քայլում էր իր իսկ թմբուկի զարկի տակ և բնական ալերգիա ուներ պայմանականությունների նկատմամբ այն ժամանակ, երբ նորմը բացեիբաց կասկածի տակ էր դրվում բոլոր լրատվամիջոցներում: Հիմարություն կլիներ չխոստովանել, որ այն ամենը, ինչին երբևէ պաշտպանել և շարունակում է պաշտպանել Մոդիլիանին, խորը արձագանք է ստանում իմ մեջ: Ես ինձ աներևակայելի օրհնված եմ զգում, որ ինձ հնարավորություն է տրվել ներկայացնել նրա աշխարհը հիանալի դերասանական կազմի և նկարահանման խմբի հետ»,- ավելացրել է դերասանն ու ռեժիսորը:

Դերասանական կազմում են նաև Ալ Պաչինոն, ով ֆիլմի պրոդյուսերն է, Սթիվեն Գրեհեմը, Անտոնիա Դեսպլատը, Բրունո Գուերին և Լուիզ Ռանիերին։

Պաչինոն առաջին անգամ քննարկել է Դեփի հետ Մոդիլիանիի մասին ֆիլմ նկարահանելու հարցը, երբ նրանք 1997 թվականին նկարահանում էին «Դոնի Բրասկոն», հայտնում է Variety-ն։

Ինչպես Variety-ին ասել է Դեփի «IN.2» պրոդյուսերական ընկերության ղեկավար Սթիվեն Մալիթը, Պաչինոն «հասկանում էր, որ [Դեպը] ճիշտ ռեժիսոր կլինի, քանի որ ուներ արտիստի զգացմունքայնությունն ու զգայունությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ