fbpx
Աշխարհ

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի արվարձանները

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հայտնել Է An Nashra նորությունների պորտալը:

Պորտալի տեղեկություններով՝ հակառակորդը Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում օգտագործել Է նաեւ անօդաչուներ: Ինչպես հաղորդել Է Syria կառավարական հեռուստաալիքը, Սիրիայի վրա ագրեսիվ հարձակումն իրականացվել Է Լիբանանի օդային տարածությունից: Սիրիացի զենիթայիններին հաջողվել Է դիմագրավել հակառակորդի մի քանի գրոհներ, որոնք հաջորդել են մեկը մյուսին: Al-Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել շիաների «Հըզբոլլահ» միլիցիայի եւ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ռազմական օբյեկտներին ու պահեստներին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: Առնվազն երեք օբյեկտ Է ոչնչացվել մայրաքաղաքի Էլ Քիսվա եւ Դիմաս արվարձաններում, պնդում Է Al-Hadath-ը: SANA գործակալության տվյալներով՝ առնվազն երեք սիրիացի զինծառայողներ են վիրավորվել Դամասկոսի արեւմտյան մասի հրթիռակոծման ժամանակ: An Nashra պորտալի տվյալներով՝ Իսրայելի տարածքում մի քանի հրթիռ Է ընկել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ