fbpx
Սպորտ

Բարսելոնան պատրաստ է վճարել Մանչեսթեր Յունայթեդի նախկին հարձակվողի համար

Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Tribal Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ «Կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստ է Գրինվուդի համար վճարել 60 միլիոն եվրո։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրինվուդն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

23-ամյա խաղացողը «Մարսել» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքի արժեքը կազմել է 26 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ