fbpx
Սպորտ

Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Չավիին համարում են թիմի վերակազմավորման իդեալական թեկնածու։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում կարող է պաշտոնանկ անել Էրիկ տեն Հագին։ Խոսակցություններ կան, որ ակումբի ղեկավարները երեքշաբթի օրը` հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը որոշում կկայացնեն հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: Անցած 7 տուրերում «կարմիր սատանաները» կարողացել են ընդամենը 8 միավոր վաստակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ