Կծու համեմունքների կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել առողջության ընդհանուր բարելավմանը: Կծու համեմունքները տարիներ շարունակ կիրառվել են արևելյան մշակույթներում:
Healthy food team-ը` ներկայացրել է կծու համեմունքներով հարուստ ուտեստների առավելությունները:
1. Նվազեցնում է ուտելու փափագը: Կծու ուտելիքներ նախընտրողները ավելի քիչ աղ, քաղցր և յուղոտ ուտելիքներ են օգտագործում:
2. Երկարացնում են կյանքը: Կծու ուտելիք ամեն օր օգտագործողների մոտ 14 տոկոսով ավելի քիչ է որևէ հիվանդությունից մահանալու վտանգը:
3. Կանխում է չափից ավելի ուտելը: Կծու համեմված ուտելիքն օգնում է շուտ հագենալ և խուսափել հավելյալ սնունդ օգտագործելուց:
4. Ամրապնդում է իմունային համակարգը: Կծու ուտելիքների հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններն օգնում են պաշտպանվել վարակներից և նվազեցնում բորբոքումը:
5. Պաշտպանում է սննդածին հիվանդություններից: Դա տեղի է ունենում հակամանրէային հատկությունների շնորհիվ:
6. Արագացնում է նյութափոխանակությունը: Կծու համեմունքն օգնում է արագացնել մարսողական գործընթացը և հավելյալ 50 կալորիա այրել ճաշից հետո:
7. Պայքարում է քաղցկեղի դեմ: Ապացուցված է, որ կծու ուտելիքները այնպիսի նյութեր են պարունակում, որոնք ոչնչացնում են քաղցկեղային բջիջներն ու ազատ ռադիկալները:
8. Բարելավում է արյունատար անոթների աշխատանքը: