fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն Ռեալի հարձակվողին 55 միլիոն եվրո կվճարի

ՊՍԺ-ն կպարտավորվի 55 միլիոն եվրո վճարել թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է Lequipe-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ LFP-ի բողոքարկման կոմիտեն որոշում կկայացնի, ըստ որի աստղային խաղացողը վճարում կստանա փարիզցիներից։ Կիլիանի օգտին դատավճռի հրապարակումից հետո փարիզյան ակումբը կկարողանա բողոքարկել հայցը ավելի բարձր բողոքարկման ատյաններում, որը գտնվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։

Նշենք, որ վերոնշյալ գումարը ներառում է խաղացողի չվճարված աշխատավարձը, ինչպես նաև բոնուսները: Մբապեն անցած ամառ հեռացավ ՊՍԺ-ից՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով Մադրիդի «Ռեալին»:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ